Առեւտրային վարկ
- ՀՀ տարածքում գործող առևտրի, ծառայությունների և փոքրածավալ արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներ
Արտադրական գործընթացի կազմակերպման, առևտրի և ծառայությունների ֆինանսավորում
- 300,000-50,000,000 ՀՀ դրամ
- Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 6-60 ամիս
- Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12 – 18%
- Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 13.16-23.6 % (ՀՀ դրամ)
- Վարկի տրամադրման միջնորդավճար՝ վարկի գումարի 1%-ի չափով
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
- Մարման ժամանակացույցը կազմվում է ըստ վարկառուի դրամական հոսքերի, հնարավոր է վարկի և տոկոսագումարի մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ
- Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք և/կամ երաշխավորություն
- Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
- Վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:
- Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:
- «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ» - «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ
- «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
- www.fininfo.am «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ
- ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
- «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»
- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՒ ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ ԵՒ/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է ԿՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ, ԵՐԲ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է
ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶՐԿՎԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ: - ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ:
- ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ:
- 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ, ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՏՈՒՑԵԼ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՏՈԿՈՍՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ:
Իրավանաբական անձանց համար
- Վարկային հայտ/դիմում
- Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կոմ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
- Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
- Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին երկու եռամսյակների
- Տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
- Հայտատուի իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալլու և դրա հետ դիմաց հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
- Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
- Երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար:
Ֆիզիկական անձանց համար
- Վարկի հայտ-դիմում
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճե): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
- Երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար:


